Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

«Ո՞Ւմ հետ էիր շաշկի խաղում»

«Ո՞Ւմ հետ էիր շաշկի խաղում»
18.09.2022 | 09:34

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս հետաքննության տակ գտնվող Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է այլևս չարտահայտվել։
Թե գելի ինչ մարմնամաս է կերել նույն այդ Նիկոլի առջև ժամանակին թևերը վեր քշտած պար եկողը, առայժմ անհայտ է, բայց որ Նիկոլը ոչ միայն նրան, այլև նրա հետ հայտնի կամուրջի վրա մյուս պար եկողներին էլ է պատրաստվում նառի վրա պառկելու ուղարկել, երևի արդեն գլխի են։


Չպառկելու մի տարբերակ կա, թե չէ, «Ոսկե ցլիկի» Նաջարյանի հանգույն, Նիկոլը պատրաստ է «Ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում» հարց տալ թլոլ Դավթին ու դա ոչ նրա համար, որ մյուս պարողների անունը կամ ով լինելը չգիտի, այլ նրա համար, որ, ժողովրդական բառ ու բանով ասած, դիմացինին «բոզկցնի»։


Հ․Գ․ Ի միջի այլոց, պատրաստ լինեն մնացած բոլոր պատիվունեցողականները։
Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 25977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ